Հումուսը ուտեստ է, որի գլխավոր բաղադրիչը սիսեռի պյուրեն է: Հիմնականում հումուսի կազմի մեջ մտնում են այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են ձիթապտուղի յուղը, սխտորը, կիտրոնի հյութը, աղացած կարմիր պղպեղը, քնջութի խյուսը՝ թահինը:
Արաբերենով և եբրայերենով «հումուս» նշանակում է ինչպես սովորական սիսեռ, այնպես էլ հենց այս ուտեստը:
Հումուսը ամենաշատը հայտնի Մերձավոր Արևելքի երկրներում և Հարավարևելյան Եվրոպայի երկրներում: Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, ինչպես նաև Հունաստանի ու Կիպրոսի խոհանոցների անփոխարիների ուտեստների շաքում է գտնվում հումուսը:
Հումուսը պատրաստում են շոգեխաշած սիսեռից, որը հետո մշակում են և ստանում համասեռ զանգված: Դա կամ արվում է ձեռքի օգնությամբ կամ էլ բլենդերով հարելով: Սիսեռի պատրաստի խյուսի մեջ ավելացնում են ձիթապտուղի յուղ, կիտրոնի մզվածք կամ պատրաստի հյութ (առանց շաքարավազի) և թահին՝ քնջութի սոուս: Համեմունքները ավելացնում են ըստ ցանկության և ճաշակի:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով