Մեր մասին

Գաղտնիք չէ, որ թոնիրը տարածված է եղել հայկական մշակույթում։ Հայաստանում թոնիրի վաղ շրջանի նմուշներ են հայտնաբերվել Լճաշենի բրոնզեդարյան դամբարաններում, Արտաշատում (հացթուխի և երկաթագործի թոնիրներ), Դվինում և այլ հնավայրերում։

Ժամանակին թոնիրն օգտագործվել է ինչպես շատ համեղ սնունդ պատրաստելու, այնպես էլ օջախում ջերմություն ապահովելու համար։ Այն թաղվել է գլխատան կենտրոնում կամ առանձին կառույցում (թոնրատուն), որի առաստաղին բացված երդիկի միջոցով ծուխը հեռացել է։ Խոնավությունից զերծ պահելու նպատակով թոնիրը երբեմն թաղվել է տան հատակից 40-60 սմ բարձր թմբի մեջ՝ թոնրի շուրթերը թմբին հավասար։ Թոնիրները ծածկվել են կավե կամ թիթեղյա կափարիչներով։ Դրանց նախշազարդ նմուշներ գտնվել են Դվինում։

 

Ավանդական թոնիրը հսկայական բուժիչ ազդեցություն ունի: Այն հնում գտնվել է տան կենտրոնում, որը խորհրդանշում էր արեգակի ջերմության մշտական ապահովումը օջախում: Թոնրի վրա դնում էին «քուրսին», ծածկում կարպետով, և ցուրտ ժամանակ ոտքերը դնում էին քուրսու տակ:

Թոնիրը հայերի խոհանոցի կարևոր բաղկացուցիչ մասն է կազմել դեռևս հեթանոսական ժամանակաշրջանից, և գենտափոր կրակը արևի պաշտպանմունք է խորհրդանշել: Մեր տատերը խոնարհվել են դեպի կրակն ու հանապազօրյա հացը պատրաստել:

Թոնրի մեջ պատրաստված ուտելիքներն առանձնանում են իրենց յուրահատուկ համով: Ըստ բազմաթիվ հմուտ խոհարարների՝ թոնրի մեջ պատրաստված ուտելիքների համի գաղտնիքն այն է, որ ուտելիքը չի պատրաստվում անմիջապես տաք կրակի վրա, այլ եփվում է թոնրի տաք պատերի ջերմության հաշվին:

Ինչպես կարող եք հասկանալ մեր անվանումից և լոգոյից՝ մենք մեր բրենդի ստեղծման հիմքում դրել ենք հենց ավանդական թոնրի գաղափարը: My Tonir-ում փորձել ենք ստեղծել ավանդական թոնիրի բոլոր նրբությունները, որպեսզի այնտեղ պատրաստված ուտելիքին հաղորդենք հենց այն յուրահատուկ համը, որը հատուկ է թոնրի մեջ պատրաստված սննդին:

Իհարկե, մեր թոնրատնից կարող եք պատվիրել նաև տարբեր տեսակի ուտելիքներ, որոնք չեն պատրաստվել թոնրի մեջ, բայց դրանց հետ մեկտեղ անպայման փորձեք մեր՝ հենց թոնրում պատրաստված ուտելիքները: Վստահ կարող ենք ասել, որ դրանց համը մեկընդմիշտ կմնա ձեր քիմքում և կստիպի հաճախ այցելել մեր կայք և կրկնել պատվերը: