Քաբաբ (քեբա՛բ, քաբոբ, քյաբաբ, քավապ), մեծ ճանաչում ունի Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում։ Անգլալեզու երկրներում ընդունված է քաբաբին անվանել շիշ-քեբաբ (խորոված)։ Մատուցվում է շամփուրի վրա, ուղղահայաց շարված։ Մերձավոր Արևելքում կան տարբեր տեսակի քյաբաբներ՝ խորոված քյաբաբ, քաբաբի գրիլ, շոգեխաշած մսի կտորներ որոնք կարող են լինել նաև լցոնած։ Քաբաբը մատուցում են խորը ափսեի մեջ, այդ ձևով մատուցում են նաև սենդվիչները։ Ավանդաբար օգտագործում են գառան քյաբաբ, սակայն, կախված տեղական ավանդույթների և սովորույթների, այն կարող է նաև լինել տավարի, այծի միս, հավի կամ խոզի, ձկան և ծովամթերքի։

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով